ԿարևորՀասարակություն
Նախարարը Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում քննարկել է մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված հարցեր
«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքների ընթացքին և երեխաներին մատուցվող ծառայություններին տեղում ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է հաստատություն, հայտնում են նախարարությունից։
Շրջայցին ներկա եղել է նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը։
Հաստատության աշխատակիցների հետ զրույցում նախարարը քննարկել է շենքային պայմաններին, երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։