ԿարևորՄիջազգային

Գազայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ

Գազա քաղաքի դպրոցի վրա Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։

Ավելի վաղ պաղեստինյան փրկարար ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել է 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի գրոհայինները։

Լիբանանյան հեռուստաալիքներից մեկը X-ում տեսանյութ է հրապարակել հրթիռակոծված դպրոցից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարական խմբերը սավաններով փաթաթված մարմինները դուրս բերում փլատակների տակից:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել շտապ հրադադար հաստատել Գազայի հատվածում։ 

Back to top button