ԿարևորՄիջազգային

Լիպեցկի շրջանի տարհանված բնակիչներին թույլ են տվել վերադառնալ տուն

ՌԴ Լիպեցկի շրջանն այսօր ենթարկվել է անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակման, 9 մարդ վիրավորվել է, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Իգոր Արտամոնովը։ Նա նաև տեղեկացրել է, որ ժամանակավոր կացարաններ տարհանված քաղաքացիները կարող են վերադառնալ տուն, նոր հարձակման վտանգը չեղարկվել է։

«Իրավիճակը վերադառնում է բնականոն հուն։ Որոշում է կայացվել գործարկել մարդատար տրանսպորտը, մարդկանց տեղափոխել դպրոցներ, աշխատանքի»,- ասել է նահանգապետը։

Նշվում է, որ հարձակման հետևանքով վնասվել էր էներգետիկ ենթակառուցվածքը, խաթարվել է էլեկտրամատակարարումը։ Լիպեցկի տարածքում արտակարգ դրություն էր մտցվել պայթուցիկ առարկաների պայթյունի հետևանքները վերացնելու համար։

Back to top button