
ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ բարեհաջող պարեկություն է իրականացրել հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու մարդասիրական և անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպել են գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմ ընդունելություն է ցուցաբերել», — ասված է X-ում արված գրառման մեջ:
Yesterday, EUMA carried out a successful patrol to Nerkin Hand in southern Armenia to assess the humanitarian and security situation by the AM/AZ border. Head of Mission and the EUMA team met with Mayor Khachatur Baghdasaryan, who warmly welcomed us to the village.🇦🇲🇪🇺 pic.twitter.com/z3T75gQPUn
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 8, 2024




