Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեց։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանը մրցեց Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանի հետ։
Ամոյանը Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեջադի նկատմամբ, իսկ 1/8-ում ժամանակից շուտ հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինեին։ Կիսաեզրափակչում Մալխասը զիջել էր Ճապոնիայի ներկայացուցչին: