Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվել է Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Գալստյանն իրանցի Սաեդ Էսմաելիի հետ գոտեմարտում 4:10 հաշվով պարտություն կրել է:
Մեկնարկային 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը 3:2 հաշվով հաղթել էր Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին:
Քառորդ եզրափակիչում նորից 3:2 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիլա Մամադասային: