Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչոմ ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ և 1-3 հաշվով ցավալի պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:
Ամոյանը վաղը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: