ԿարևորՄիջազգային
Քամալա Հարիսը Մինեսոտայի նահանգապետին ընտրել է որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քամալա Հարիսը Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզին է ընտրել որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։
Թիմ Ուոլզը կմիանա նրան յոթ քաղաքներով հնգօրյա շրջագայության ժամանակ, որտեղ Հարիսը ակտիվ քաղաքական քարոզչություն կիրականացնի:
Թեև Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի իր թեկնածուի ընտրության մասին կուսակցության համագումարում, որը տեղի կունենա օգոստոսի 19-ից 22-ը, Հարրիսն արդեն բավականաչափ համախոհներ է ապահովել, որպեսզի համարվի կուսակցության թեկնածուն՝ չսպասելով համագումարին:
Գործընկերոջ ընտրությունը նրա անձնական որոշումն է Կոնգրեսի պատգամավորներն այս հարցում քվեարկելու իրավունք չունեն.