ԿարևորՀասարակություն
Շուրջ երկու տասնյակ բացառիկ ամսագրերը կհամալրեն Ազգային գրադարանի մամուլի հավաքածուն
Շուրջ երկու տասնյակ բացառիկ ամսագրերը կհամալրեն Ազգային գրադարանի մամուլի հավաքածուն։ Իրանահայ Էդուարդ Հարությունյանը, հերթական նվիրատվությունն է արել Հայաստանի ազգային գրադարանին։
«Ամսագրերից գրադարանն ուներ միայն եզակի համարներ, իսկ «Վարագ» ամսագիրն առհասարակ բացակայում էր։ Գրադարանի մամուլի հավաքածուն մասնավորապես հարստացավ 1910-1917 թվականներին Բաքվում լույս տեսած «Թատրոն և երաժշտություն» թատերական-երաժշտական պատկերազարդ երկամսյա հանդեսի օրինակներով։ Մի հանդես, որին աշխատակցել են Կոմիտասը, Գևորգ Չմշկյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Ալեն Մանուկյանը, Անուշավան Տեր-Ղևոնդյանը և այլ ականավոր դեմքեր»,– ասված է Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառման մեջ։