ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բաքուն տարածաշրջանում ապակայունացման դետոնատոր է․ քաղաքական վերլուծաբան

Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, օգոստոսի 5-ին անակնկալ այց կատարելով Թեհրան, մի քանի ժամ այնտեղ լինելուց եւ Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանի  հետ հանդիպելուց,  բանակցությունից հետո, թերեւս, նույնքան անսպասելի ուղեւորվել է Բաքու։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ սա Իրան կատարած այցի  շարունակությունն է, բովանդակային առումով մեկը մյուսին կապակցված է։ Նրա խոսքով՝ Ռուսաստան–Իրան  գործակցության մի շարք հարցերում Ադրբեջանը գործոն է, ապակայունացման դետոնատոր։ Բադալյանը հիշեցնում է՝ Ադրբեջանում կան գրեթե հինգի հասնող իսրայելական հենակետեր, ինչի մասին այդ երկիրը չի էլ հերքում։ Հենակետերը Իսրայելն Իրանի հետ հարձակման գործոն է դիտարկում։

Back to top button