Բլինկենը G7-ի ԱԳ նախարարներին ասել է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին ասել է, որ Իրանը և շիական «Հեզբոլլահ» շարժումը կարող են հարձակում սկսել Իսրայելի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Նախարարների հետ հեռախոսարույցում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հնարավոր հարձակման հետեւանքները մեղմելը լավագույն միջոցը կլինի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար։
Աղբյուրները նշում են, որ Բլինկենը համոզված է, որ Իրանը և Հըզբոլլահը հարվածելու են հրեական պետությանը, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ քայլը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է սահմանափակել այս հարձակումը, իսկ հետո մեղմացնել Իսրայելի հնարավոր պատասխանը դրան։
Նշվում է նաև, որ Բլինքենը զրույցի ընթացքում ասել է, որ ամերիկյան վարչակազմը մինչ Հանիեի սպանությունը զգում էր, որ կողմերն ավելի քան երբևէ մոտ են հրադադարի դադարեցման կնքմանը։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել G7-ի արտգործնախարարների հետ, որտեղ նա քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության դեէսկալացիայի հրատապ անհրաժեշտությունը։