ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ազատազրկելով Արցախի ղեկավարներին, Ադրբեջանն ազատազրկում է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը․ Սիրանուշ Սահակյան

Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Բաքվում պահվում է 55 հայ, այդ թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչ։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է վիճարկել ռազմագերիների և քաղաքացիական գերինեի թիվը՝ պնդելով, իբր վերջինները զենք են կրել, հակառակ փաստերի, որ գերեվարվածները եղել են խաղաղ բնակիչներ․

«Մեծ հաշվով մարդասիրական նորմերի տեսանկյունից էական տարբեություն չկա նրանց ազատ արձակման պարտականության մասով, նրանք լինեն թե՛ քաղաքացիական գերիներ, թե՛ ռազմագերիներ, ենթակա են հայրենադարձման՝ ակտիվ հակամարտության դադարից հետո, այստեղ գործում է անհապաղ վերադարձի իրավունքը, որևէ ձգձգումներ չեն կարող թույլատրվել»։

Ադրբեջանում կան նաև չհայտարարված գերիներ, որոնց մասին հայկական կողմը փաստեր ունի, բայց Բաքուն հրաժարվում է դրանք ընդունել։ Սիրանուշ Սահակյանի ղեկավարությամբ գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» միայն այդպիսի 80 մարդու մասին տեղեկություններ ունի․

«Մենք փաստ ունենք, որ նրանք որոշակի ժամանակ գերեվարված եղել են, սակայն գերեվարմանը ի՞նչ հանգամաքներ են հաջորդել, դրա մասին տեղեկություններ չունենք, ի տարբեություն գերիներին, որոնց ճակատագրի վերաբերյալ այս պահին ունենք տեղեկություններ, և պետությունը պաշտոնապես ընդունում է նրանց ազատզրկված լինելը, այս անձանց գերեվարված լինելը հերքվում է պետության կողմից, ինչը նշանակում է, որ մենք չունենք ստուգված տեղեկություններ նրանց ճակատագրի մասին, և սա է պատճառը, որ նրանց պետք է դիտարկել բռնի անհետացած անձինք, այլ ոչ թե հաստատված գերիներ»։

11 ամիս Բաքվի բանտերում են Արցախի ութ նախկին բաձրաստիճան պաշտոնյա։ 2024-ի մայիսին Բաքվի Բինագադի շրջանի դատարանի որոշմամբ՝ 5 ամսով եկարաձգվեցին նրանց կալանքները։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հաղորդագրություն ներկայացրեց ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Արցախի ղեկավարության ձերբակալումը Ադրբեջանի համար սիմվոլիիկ նշանակություն ունի․

«Ադրբեջանը վրեժխնդիր է լինում նրանց օինական գործունեության համար, և նաև կարծում եմ՝ սիմվոլիկ նշանակություն կա այստեղ։ Այս անձինք, լինելով բարձրաստիճան պաշտոնյաներ, պետության կրողներն են, և նրանց ազատազրկելով, կարծես թե ազատազկվում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքը»։ 

Նրանց ապօրինի դատապարտելով Ադրբեջանը կարծես նաև հայ ժողովրդի արդար իրավունքների ճակատագիրն է որոշում՝ ասում է Սիրանուշ Սահակյանը։ Նա հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Հայաստանի իրավաբանների թիմը գործի է դրել միջազգային բոլոր մեխանիզմները՝ պաշտպանելու և հետ վերադարձնելու Ադրբեջանում պահվող գերինեին․

«Մասնավորապես, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն այս հարցը քննարկման առարկա է դարձնելու ռասիստական քաղաքականության համատեքստում, որպեսզի գնահատի այս անձանց ապօրինի ազատությունից զրկելը կամ արդար դատաքննության իրավունքի խախտումները՝ կապված նրանց էթնիկ պատկանելության և այդ հիմքով խտրականության քաղաքականության հետ»։

Մարդու իրավունքնեի եվրոպական դատարանն էլ հարցը դիտարկելու է անձնական ազատությունից անօրինական զրկելու, արդար դատաքննության, այլ իրավունքների՝ օրինակ՝ քաղաքական իրավուքի խախտման համատեքստում։ Սահակյանի կարծիքով՝ իրավաբաններն ու միջազգային իրավունքի մասնագետները բոլոր հնարավոր միջոցներն օգտագոծում են՝ գերիների հնարավոր վերադարձն իականություն դարձնելու համար, սակայն Հայաստանը բանակցային դաշտում դեռ կաղում է․

«Հայաստանը չունի դոմինանտ բանակցային դիրք, ինչը նշանակում է, որ այս հարցերի լուծումը բարդանում է, և հավելյալ քաղաքական աջակցություն է անհրաժեշտ խնդիրները լուծելու համար, իսկ նման քաղաքական աջակցություն կարող են ապահովել միջազգային կառույցները, և այստեղ է, որ պետք է ակտիվ աշխատանք տարվի միջազգային կառույցների, առանձին պետությունների հետ, որպեսզի նրանք ևս ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ մարդասիրական խնդիրների լուծմանը հասնելու նպատակով»։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։ Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիները նրանց վերջին անգամ այցելել են ապրիլին, հնարավորություն տվել վերականգնելու կամ շաունակելու կապը գերեվարվածների ու նրանց ընտանիքների միջև։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը բազմիցս միջազգային հանրությանը կոչ է արել պահանջել Վարդանյանի ու մյուս հայ բանտակյալների ազատ արձակումը։

Կարդացեք նաև

Back to top button