
Այսօր առավոտյան Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի վերջին հրաժեշտի արարողությունը։
Մեհր գործակալության փոխանցմամբ՝ արարողությունը մեկնարկել է առավոտյան 8։00-ին, և 8։30-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին աղոթք է կարդացել Հանիեի համար։
ԻԻՀ առաջնորդը վերջին հրաժեշտն է տվել Իսմայիլ Հանիեին և գրկել ու ցավակցել նրա հարազատներին։
Թեհրանի համալսարանից Հանիեյի աճյունը տեղափոխվել է Ազատության հրապարակ։
Իսմայիլ Հանիեին հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը




