ԿարևորՄիջազգային

Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի, հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությանը։

Ավելի վաղ լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 74-ը։

«Լիբանանի առողջապահության նախարարություն. չորս մարդ զոհվել է, որոնցից երկուսը երեխաներ են, 74-ը վիրավորվել է, անհետ կորածների որոնումները շարունակվում են»,- ասվում է հեռուստաալիքի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր Բեյրութի վրա հարձակման մասին, որի թիրախը «իսրայելցի խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատու» հրամանատարն էր:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հըզբոլլահի» մարտիկները ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ սահմանի երկայնքով գտնվող շրջաններում։ Լիբանանի արտգործնախարարության տվյալներով՝ իսրայելական հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տները Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմը հայտնել է, որ Հյուսիսային Իսրայելի մոտ 80 հազար բնակիչներ հայտնվել են նմանատիպ իրավիճակում։

Back to top button