Իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում տուժել է 17 մարդ
Իսրայելական հարվածի հետևանքով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում տուժել է 17 մարդ, հայտնում է լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցի տվյալներին։
Ավելի վաղ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական թղթակցի տվյալները, հայտնել էր, որ հարվածի հետեւանքով տուժել է առնվազն տասը մարդ։
«Հարեթ Հրեյքի (Բեյրութի հարավային արվարձանի տարածքը-խմբ.) հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 17-ի, որից 6-ը երեխաներ են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Հըզբոլլահի հրամանատար Ֆուադ Շուքերին ոչնչացնելու իսրայելական զինվորականների փորձը տապալվել է, RIA Novosti-ին հայտնել է լիբանանյան շիա շարժման բարձրաստիճան աղբյուրը։ «Իսրայելական հարվածներն ուղղված էին հրամանատար Ֆուադ Շուկերին սպանելուն, բայց փորձը տապալվել է»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել էր Բեյրութի վրա հարձակման մասին, որի թիրախը «իսրայելցի խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատու» հրամանատարն էր: