ԿարևորՀասարակություն

Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգման աշխատանքներին հետևել է Վայոց ձորի մարզպետը

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետ տեղակալ Արսեն Խաչատրյանի և մարզպետի խորհրդական Վահե Թադևոսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ համայնքում գտնվող Գնդեվանքի քայլարշավային արահետի տարածք՝ բարեկարգման աշխատանքները դիտարկելու նպատակով, հայտնում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից։

Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Պայմանագրի արժեքը կազմում է 117.621.410 ՀՀ դրամ , աշխատանքները մեկնարկել են 10.02.2023թ․, ավարտը նախատեսված է 10.02.2025թ․։ Կատարված է շինարարական աշխատանքների 92%-ը։

«Ծրագրի արդյունքում կունենանք Գնդեվազից դեպի Գնդեվանք տանող 1,7 կմ քայլարշավային բարեկարգ արահետ, ինչը կնպաստի համայնքում այդ ուղղությամբ ևս զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

Դիտարկումներում խնդիրներ չարձանագրվեցին։ Մարզպետ Կոլյա Միքաելյանը դրական գնահատեց մարզում զբոսաշրջային ոլորտի ներուժի բացահայտմանը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները՝ կարևորելով մարզի զբոսաշրջային հասցեներն ավելի գրավիչ և հարմարավետ դարձնելու հանգամանքը»,-ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button