ԿարևորՍպորտ

Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ 

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ռինգ դուրս եկավ բռնցքամարտի Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

26-ամյա մարզիկը հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Առաջին ռաունդում հաղթեց բրիտանացի բռնցքամարտիկը՝ ստանալով բոլոր մրցավարների ձայնը։ Երկրորդ ռաունդում 5 մրցավարներից 3-ը հաղթանակը տվեցին Դավիթ Չալոյանին։ Երրորդ ռաունդում 4 մրցավար հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին։

Կարդացեք նաև

Back to top button