
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Հունիսի 30-ի երեկոյան կարկուտը չխնայեց Շիրակի մարզի Արթիկի և Անիի տարածաշրջանի 14 գյուղական համայքներին: Որոշ գյուղերի ցանքատարածքներ կարկտահարվել են 100 տոկոսով: Հեկտարներով հացահատիկ է գետնին հավասարվել Իսահակյան, Լուսաղբյուր, Գուսաննա, Հայրենյաց Հայկասար, Տուֆաշեն, Պեմզաշեն, Արթիկ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ համայնքների ցանքատարածքներում: Գյուղացիների միակ հույսն այժմ պետական աջակցությունն է։




