ԿարևորՍպորտ

Էլմիրա Կարապետյանին ընդամենը 1 միավոր չբավականացրեց եզրափակիչ անցնելու համար

Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի ներկայացուցիչը՝ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց որակավորման փուլում զբաղեցրել է 9-րդ տեղը։

Կարապետյանը վաստակել է 576 միավոր: Եզրափակիչ են դուրս եկել որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցած ութ հրաձիգները: 6-8-րդ տեղերը գրաված մարզուհիները վաստակել են 577-ական միավոր։

Այսօր լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք է գրանցել։ Մանուչարյանը զբաղեցրել է 3-րդ տեղն առաջին մրցահերթում։ Չորս մրցահերթներից հետո Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն էր։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել լավագույն 16 լողորդները։

Կարդացեք նաև

Back to top button