
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 ներկայացուցիչ` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:
Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարիզ-2024-ում պայքարը սկսում են այսօր: Որակավորման փուլերում հանդես կգան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ու հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
Երեւանի ժամանակով 13:00-ին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը կմասմակցի 100 մետր բաթերֆլայ ոճի կանանց որակավորման փուլին։
Երեւանի ժամանակով 14:30-ին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Էլմիրա Կարապետյանը կմասնակցի 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի կանանց որակավորման փուլին։ Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 14:00-ին։
17:30-ին պայքարը կսկսեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը։ Նրանք կմասնակցեն որակավորման փուլին։ Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի վարժությունում, Վահագն Դավթյանը՝ օղակներում։ Եզրափակիչները՝ օգոստոսի 4-ին, օղակներ՝ 17:00-ին, հենացատկ՝ 18:25-ին:




