ԿարևորՀասարակություն

Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող «Ձնծաղիկ» մանկապարտեզ

Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Նաև Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ 174 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները կավարտվեն աշնանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1025818302490261

Կարդացեք նաև

Back to top button