ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Sevan Agritech Summit»․ թվային լուծումների և առաջատար տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ

Հուլիսի 24-ից Սևանա լճի ափին, Դարանակ գյուղի հարևանությամբ, մեկնարկել է «Sevan Agritech Summit» միջոցառումը, որը կազմակերպել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» ծրագրի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի հետ։ «Sevan Agritech Summit»-ի նպատակն է նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։

Թվային լուծումների և առաջատար թվային տեխնոլոգիաների կիրառում` գյուղատնտեսության մեջ: Այս նպատակով առաջին անգամ «Սևան ստարտափ սամմիթի» շրջանակում մեկնարկել է Սևան ագրիթեք համաժողովը։

«Սևան ստարտափ սամմիթի» համահիմնադիր Հակոբ Հակոբյան․«Այն, ինչ անում ենք, ընդամենը սկիզբ է: Architect Summit ինքնին ստարտափ է: Երկու, երեք տարի հետո այն, ինչի հիմքն այսօր դնում ենք բոլորիդ հետ, իսկապես ազդեցիկ բան կդառնա Հայաստանի գյուղատնտեսության, իսկ ինչու ոչ, միգուցե տարածաշրջանային գյուղատնտեսության համար։ Միգուցե ամբողջ աշխարհում սա դառնա հայտնի հավաք, իրադարձություն, որտեղից դուրս կգան գյուղատնտեսական տարբեր լուծումներ»։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի դիտարկմամբ՝ այսօր աշխարհում ագրիթեքը ոչ միայն սննդի արտադրության, այլև սննդային անվտանգության և առողջապահության մասին է։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հակված է ստեղծել հավասար պայմաններ և հնարավորություններ՝ որակյալ գյուղատնտեսության ուղղությամբ աշխատող բոլոր անհատների և բիզնեսի համար, բարձրացնելով գյուղատնտեսության արտադրողականությունը, արդյունավետությունը և կայունությունը․

«Իրականում ՏՏ ոլորտը բավականին աճում է, բայց երկու ոլորտների միջև համագործակցություն չկա։ Ագրոտեխնոլոգիական գագաթնաժողովը մեզ համար շատ կարևոր է, քանի որ ցանկանում ենք օժանդակել՝ ցույց տալու ոլորտի բացերը, մարտահրավերները, և ցույց տալ, թե որտեղ կարող ենք հավաքվել և համագործակցել: Կառավարությունը ձգտում է ստեղծել հավասար պայմաններ և հնարավորություններ, ինչպես նաև հսկայական, մրցակցային և կայուն բարենպաստ միջավայր՝ բոլոր անհատների և ձեռնարկությունների համար, որոնք աշխատում են բարելավել որակյալ և ժամանակակից գյուղատնտեսության ոլորտները»։

Հայաստանը պետք է ներդրումներ կատարի թվային ենթակառուցվածքներում՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը նախապատրաստվելու համար։ Երկրի թվային վերափոխման համար անհրաժեշտ է հետազոտություններ և նորարարությաններ։ Թվային ենթակառուցվածքները կարևոր են նաև Հայաստանի ապագա տնտեսական աճի համար, ասում է ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մանթաշյանը․

«Մենք ուժեր ենք ներդնում, սակայն այն իրավիճակում չենք, երբ պարզապես բարգավաճում ենք։ Ստեղծվում է հանրային տվյալների մասին օրենքը, որը դեռևս չի ներկայացվել խորհրդարանի պաշտոնյաներին, սակայն անցնում է կառավարության քննարկումներին։ Հեշտ չէ, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեր տվյալների հավաքածուների կառուցվածքը բոլորովին այլ է: Միշտ չէ, որ հեշտ է անել մասշտաբային նախագծերը»:

Միջոցառման շրջանակում, որը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը, տեղի կունենա եռօրյա համաժողով, ինչպես նաև կանցկացվի մրցույթ՝ լավագույն ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջադրած ընկերությունների միջև։ Կազմակերպիչները հույս ունեն՝ միջազգային կազմակերպությունների ներգրավումը կհանգեցնի նոր համագործակցությունների։

Կարդացեք նաև

Back to top button