
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը նախօրեին հյուրընկալել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Կիրառական բուսաբուծության ռեսուրս կենտրոն»-ի տնօրեն Ստեֆան Քրոզանին, կենտրոնի գիտաշխատողներին, ֆրանսահայ բարերար, երկու Միշլենի աստղի դափնեկիր Ալեն Ալեքսանյանին, պարենային անվտանգության փորձագետ Դավիթ Մարտիրոսյանին: Ալեն Ալեքսանյանն իր մասնակցությունն ունի նաև Գյումրիում խոհարարկան դպրոցի հիմնմանը:
Հյուրերը Գյումրի են այցելել մասնակցելու ՀՀ ԳԱԱ Հայագիտական Գիտական կենտրոնում անցկացվող քննարկմանը հացազգի մշակաբույսերի էնդեմիկ տեսակների, մասնավորապես, ցորենի հայկական ծագման շուրջ քննարկման համատեքստում։
Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, ներուժով, խոսել Գյումրիում իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին, անդրադարձել քաղաքում կանաչ գոտիների, բույսերի ու ծառատեսակների, դրանց պահպանման ու ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին: Ապա կողմերը խոսել են նաև Գյումրիում խոհարարական դպրոցի հիմնման և դրան առնչվող հարցերի մասին:




