ԿարևորՄշակույթ

Լեդի Գագան և Սելին Դիոնը դուետով հանդես կգան Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Սելին Դիոնն ու Լեդի Գագան ելույթ կունենան 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Սելին Դիոնը և Լեդի Գագան գլխավորելու են 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Փարիզում, հայտնում է Independent թերթը։ Աբղյուրի փոխանցմամբ՝ նրանք միասին փորձել են Էդիթ Պիաֆի La Vie en rose երգը։

Նշվում է, որ Սելին Դիոնն առաջին անգամ բեմ դուրս կգա 2022 թվականից ի վեր՝ մկանային դիստոնիա համախտանիշի ախտորոշման պատճառով իր համաշխարհային շրջագայությունը չեղարկելուց հետո։

Սելին Դիոնը ժամանել է Փարիզ մասնավոր ինքնաթիռով Վեգասի իր տնից և իջևանել է Ելիսեյան դաշտերում գտնվող Royal Monceau-ի շքեղ հյուրանոցում։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Դիոնին ելույթի համար կվճարեն 2 մլն եվրո, նա կրելու է Dior-ի վարդագույն և սև փետրավոր թիկնոց։

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Սպասվում է, որ հուլիսի 26-ին Սեն գետի վրա բացման արարողության լայնածավալ արարողությանը կմասնակցեն 3000 կատարող և 400 պարող:

Կարդացեք նաև

Back to top button