ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

7 վեճ միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարաններում․ Հայաստանի դեմ 1․5 միլիարդ դոլարի հայցապահանջ կա

Ներկայում միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված է շուրջ 1,5 միլիարդ ամերիկյան դոլարի հայցապահանջ։ Այս պահին քննվում է Հայաստանի մասնակցությամբ 7 վեճ: Հայաստանի Հանրապետության դեմ ամենամեծ գումարային պահանջը՝ շուրջ 1,2 մլրդ դոլարի, ներկայացրել է «Զանգեզուր»-ի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝ Walnort Finance Limited-ը:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից «Ռադիոլուրին» հայտնել են՝ ստացել են իրավական վեճի և վեճը արբիտրաժի միջով լուծելու ծանուցումներ։ Նաև նշել են՝ Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում՝ ի պատասխան ներկայացված պահանջների: Մեկ այլ վեճ նույնպես նախապատրաստական փուլում է։

Կվնասվի՞ արդյոք Հայաստանի ներդրումային վարկանիշը, եթե «էյր Արաբիան» միջազգային աբիտրաժային դատարան հայց ներկայացնի․ տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե իրավիճակն ինչպես կներկայացվի, որքան թափանցիկ գործընթաց կիրականացվի․

«Եթե մեր մասով էլ պետական ինստիտուտները ցուցաբերեն տվյալ իրավիճակի պատճառների վերլուծություն, նաև պատասխանատուներին պատասխանատվության կանչելու վ ճռականություն ունենան, քանի որ դա շատ կարևոր է»։

Փորձագետը բացատրում է՝ կա մի իրավիճակ, երբ տարբեր պատճառներով՝ կառավարման մոդելների, ներքին գործընթացների, նաև այլ, գուցե օբյեկտիվ պատճառներով մշակված գաղափարը չի իրականացել։ Զգալի ֆինանսական վնասներ են պատճառվել պետությանը։ Այստեղ պետք է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել․

«Արդյոք սա զուտ բիզնես ձախողում էր, թե մի իրավիճակ, որից կարելի էր խուսափել՝ ճիշտ որշում կայացնելու համար»։

Global Arbitration Review-ն հաղորդում է, որ Հայաստանի դեմ հերթական արբիտրաժային հայցն է նախապատրաստվում. հայցվորը «Ֆլայ Արնան» է՝ ավիաընկերության 49 տոկոսի բաժնետերը։ Այս պահին մանրամասներ չեն հաղորդվում. դեռ հայտնի չէ, թե որքան գումար է պահանջում արաբական ընկերությունը։ «Ֆլայ Արնան» վերջին թռիչքը այս հունվարին իրականացրեց, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի համաֆինանսավորմամբ ստեղված ընկերությունը ուղիղ մեկ ու կես տարի թռիչքներ իրականացրեց։ Կառավարության որոշմամբ ԱՆԻՖ-ն անցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ։

Պետգույքի կոմիտեի մամուլի խոսնակ Արաքս Առաքելյան․

«ԱՆԻՖ–ի լուծարման հետ կապված այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որոնք ուղղված են ԱՆԻՖ–ի պարտավորությունները մարելուն, աշխատողների կրճատելուն, ակտիվների կորուստներ թույլ չտալու ուղղությամբ։ Առաջիկայում կառավարությանը կենրակայցվի լուծարման վերաբերյալ որոշման նախագիծ, որով էլ կսկսվի լուծարման բուն գործընթացը»։

Այս տարեսկզբին ՊՎԾ-ն հայտարարեց, որ ԱՆԻՖ-ում ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ֆոնդի գումարներն արդյունավետ չեն օգտագործվել։ Օրինակ՝ ղեկավար կազմի պաշտոնատար անձինք զգալի պարգևավճարներ են ստացել, չնայած իրենց առջև դրված խնդիրները չեն կատարել։ Թե ի՞նչ չափի ու որքա՞ն մեծ աշխատավարձերի, պարգևավճարների մասին է խոսքը, մինչ օրս դարձյալ չեն պարզաբանել։ Ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ էլ է հարուցվել, բայց ոչ մեղադրյալների, ոչ էլ չարաշահումների բնույթի մասին չեն հաղորդում։

Ներկայում միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված է շուրջ 1,5 միլիարդ դոլարի հայցապահանջ։ Այս պահին միջազգային դատարաններում քննվում է Հայաստանի մասնակցությամբ 7 վեճ: Հայաստանի Հանրապետության դեմ ամենամեծ գումարային պահանջը՝ շուրջ 1,2 մլրդ դոլարի, ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝ Walnort Finance Limited-ը: Այս մասին հաղորդագրություն տարածեց փաստաբանական գրասենյակը։ Հիշյալ ընկերությունը Հայաստանի կառավարությանը մեղադրում է իրենց ներդրումային հնարավորությունը խաթարելու մեջ:

Ըստ ընկերության, երբ Պղնձամոլիբդենային կոմբինատի 75 տոկոսի հիմնական բաժնետերը՝ գերմանական Cronimet ընկերությունը վաճառում էր իր բաժնետոմսերը, իրենց պիտի տրվեր բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվությունը, սակայն իրենք չեն կարողացել այդ իրավունքից օգտվել:

ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային վարույթ սկսելու վերաբերյալ հայցադիմումը 2024թ. հունիսի 21-ին ներկայացվել է միջազգային ներդրումային վեճերի կարգավորմամբ զբաղվող Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ ստացել են իրավական վեճի և վեճը արբիտրաժի միջով լուծելու ծանուցումներ, և որ Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում՝ ի պատասխան ներկայացված պահանջների:

Կարդացեք նաև

Back to top button