ԿարևորՍպորտ

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արսեն Ջուլֆալակյանը: 

«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում (United World Wrestling Hall of Fame):  Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը:

Լևոն Ջուլֆալակյանը եղել է Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիկ, ՀՀ վաստակավոր մարզիչ։ Ջուլֆալակյանը եղել է Հայաստանի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչը։

Կարդացեք նաև

Back to top button