ԿարևորՀասարակություն

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Եթե կոլոռեկտալ քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնող կազմակերպությունում գրանցված  անձի մոտ հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրա` նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ) ևս կընդգրկվեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրում, հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրն» իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում`

ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,
Երևանի «Արաբկիր առողջության կենտրոն»,
Երևանի «Ավան» առողջության կենտրոն»,
Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա»,
«Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա»
«Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա:

Այն դեպքում, եթե տվյալ անձի առաջին կարգի ազգականները գրանցված են տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում, նրանք առաջնահերթ կընդգրկվեն սքրինինգային ծրագրում, և կիրականացվեն անհրաժեշտ հետազոտությունները:

Կարդացեք նաև

Back to top button