ԿարևորՀասարակություն

Մեկ ամիս Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փ. – Արցախի պ. խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փ. – Ազատամարտիկների փ. խաչմերուկը ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

«Աշխատանքի արդյունավետության ապահովման համար հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել նշված հատվածի երթևեկելի մասում»,-ասվում է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button