
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդի կայացրած որոշանը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
«Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից սրանք շրջադարձային որոշումներ են, որոնք ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի»,- նշել է նա:




