ԿարևորՀասարակություն

Ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային անհետաձգելի գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կարդացեք նաև

Back to top button