ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Siemens Industry Software-ի՝ Հայաստանում նոր ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԲՏԱ
փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Siemens Industry Software
ընկերություն: Այս այցն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու
իր տեխնոլոգիական կարողությունները և ամրապնդելու գործընկերային
հարաբերությունները համաշխարհային առաջատար ընկերությունների հետ:

Այցի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը ողջունել է
նախարարին և ներկայացրել Siemens Industry Software-ի ռազմավարական
առաջնահերթությունները՝ ընդգծելով ընկերության ներդրումն ամբողջ աշխարհում
էլեկտրոնային սարքավորումների և ծրագրային լուծումների մշակման գործում:

Կարդացեք նաև

Back to top button