ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պարտադիր ապահովագրությունը՝ 2027-ից. մինչ այդ համապատասխան օրենսդրությունն է մշակվում

Հայաստանում նախապատրաստվում են ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրության ինստիտուտ։ Այն կսկսի գործել փուլային եղանակով։ Մինչ այդ, կազմակերպիչներն օրենսդրական նախագծերի վրա են աշխատում։ 2023-ի փետրվարին է Հայաստանի կառավարությունը հաստատել առողջապահության պահովագրության պարտադիր համակարգի հայեցակարգը։ Սկզբում այն կամավոր սկզբունքով կգործի, իսկ 2027 թվականից արդեն բոլոր քաղաքացիների համար կդառնա պարտադիր։ Հերթական վարկային միջոցները կուղղվեն համակարգի կայացմանը։

102 մլն եվրո վարկ՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, բժշկական սպասարկման որակի ու ծախսերի արդյունավետության բարձրացման համար։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի փոխանցմամբ, Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի ընդունումից է կախված թե՛ ծրագրի անհրաժեշտությունը, և թե՛ սահմանված ցուցանիշներին հասնելը․

«Նախագիծը հիմնված է և համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ, ինչպես նաև առողջապահության համակրագի 2023-2026 թթ զարգացման ռազմավարությանը»։

2023-ի փետրվարին Հայաստանի կառավարությունը հաստատեց առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգի հայեցակարգը։ Ըստ առողջապահության նախարարի, սկզբում այն կամավոր սկզբունքով կգործի, իսկ 2027 թվականից արդեն բոլոր քաղաքացիների համար կդառնա պարտադիր։

«Մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում և ժամանակին ենք անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք, մինչև, այսպես ասած՝ «դանակը ոսկորին չի հասնում»։

«Դանակը ոսկորին չհասնելու» համար կառավարությունը փորձում է ներդնել առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգ։ 2025-ից թոշակառուները կունենան փաթեթ, իսկ 2027-ից արդեն բոլոր քաղաքացիների համար կդառնա պարտադիր։ Նախնական հաշվարկներով, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան կվճարի 150-200 հազար դրամ, այսինքն ամսական մինչև 17 հազար դրամ։ Հաստատված հայեցակարգով միջին աշխատավարձից ցածր վարձատրվող քաղաքացիներն առողջապահական փաթեթ ունենալու համար ավելի քիչ կվճարեն, մի մասը պետությունը կտրամադրի։ Եկատահամարկի վերադարձի համակարգը ևս կնպաստի ավելի քիչ վճարելուն։

Մինչև 50 հազար դրամը կվերադարձվի՝ առողջապահության ապահովագրության համար։ Բայց սա էլ՝ ցածր աշխատավարձ ստացողների համար է։ Փաթեթով կվճարվեն վիրահատությունները, հիվանդանոցային բուժման ընթացքում բոլոր ծախսերը։ Փաթեթ կլինի նաև քրոնիկ հիվանդների դեղերի հատկացման համար։ Փաթեթում ներառված չեն լինի պլաստիկ վիրահատությունները, հավելյալ խնամքի ծառայությունը, հիվանդասենյակի վճարը, որոշ դեպքերում՝ նաև վերականգնողական ու հետվիրահատական բուժումները։ Քաղաքացիների արձագանքը բարեփոխմանը տարբեր է․

«Իրականում կարծում եմ, որ պարտադիր դառնալը կարևոր է, քանի որ հայ հասարակության շրջանում այնքան էլ ընդւոնված չէ, որ գոնե տարին մեկ անգամ գնան իրենց առողջությանը հետևեն։ Ինստիտուտը մեզ մոտ կայացած չէ, ինչ ուզում անում են»։

ԱՀԱ-ի կառավարման նպատակով համակարգի ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ։ Այն կունենա կառավարման խորհուրդ, որն էլ կկայացնի հիմնական որոշումները: Խորհրդին կից կգործի երկու հանձնաժողով՝ ռազմավարական գնումների և կատարողականի վերահսկման: Խորհրդի անդամները կաշխատեն հասարակական հիմունքներով: Կառավարման խորհրդում կարող են ընդգրկվել կառավարության անդամներ, գործատուների, աշխատողների, սպառողների և առողջապահության մասնագիտական հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների անդամներ՝ հավասար ներկայացուցչականությամբ։ Ծառայությունների գնման համար բժշկական կազմակերպությունների ընտրության չափանիշները և կարգը նույնպես սահմանում է կառավարման խորհուրդը։

Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի փաթեթի ընդունումից հետո կձևավորվի հիմնադրամն ու փուլային եղանակով կներդրվի համակարգը, ասում է առողջապահության նախարարության հասարակական հիմունքներով խորհրդատու Սամվել Խարազյանը․

«Փուլայնությունը պայմանավորված է ինչպես ընդհանուր առմամբ ֆիսկալ տարածքը՝ բյուջեի հնարավորությոնները հաշվի առնելով, այնպես էլ առողջահական համակարգի ռեսուրսների, կարողությունների ձևավորման տեսանկյունից»։

Ակնկալվում է, որ ապահովագրության համակարգի ներդրումով առողջակական կազմակերպությունների դիմելության աճ կլինի։ Հատկապես բնակչության այն խմբերի դիմելիությունը կբարձրանա, որոնք համակարգ նոր են ներառվելու։

Կարդացեք նաև

Back to top button