
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները:
Հուլիսի 19-ին, 20-ին և 21-ին Երևանի Մոսկովյան և Թումանյան փողոցներում կանցկացվի Հայաստանի լավագույն ուտեստները ներկայացնող առաջին «Ռեստորանային օրեր» RestoFest փառատոնը։




