ԿարևորՀասարակություն

Գագարին բնակավայրում ավարտական փուլում են մինի ֆուտբոլի մարզադաշտի կառուցման աշխատանքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սևանի համայնքապետարանի արդյունավետ համագործակցության և համաֆինանսավորման արդյունքում Գագարին բնակավայրում ավարտական փուլում են մինի ֆուտբոլի մարզադաշտի կառուցման աշխատանքները, հայտնում են Սևանի համայնքապետարանից։

«Մինի ֆուտբոլի մարզադաշտ ունենալը գագարինցիների վաղեմի երազանքն էր, որն արդեն դարձել է իրողություն:

Մարզական կյանքի կազմակերպման, առողջ ապրելակերպի մասսայականացմանը նպաստող այս ձեռնարկը լավագույններից մեկն է, որը հավակնում է դառնալ բնակավայրերում նմանատիպ այլ ծրագրերի իրականացման ազդակ»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառման մեջ, որին կից հրապարակված են նաև լուսանկարներ։:

Կարդացեք նաև

Back to top button