ԿարևորՀասարակություն

Կապանի երկրագիտական թանգարանը վերականգնման-ամրակայման նոր կենտրոն ունի

Առաջին անգամ Սյունիքի մարզում բացառիկ հնարավորւթյուն է ստեղծվել թանգարանային նմուշներն ուսումնասիրել, վերականգնել ու ամրակայել տեղում։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այցելել է Կապանի երկրագիտական թանգարանում նոր հիմնված վերականգնման-ամրակայման կենտրոն։

«Մեր աջակցությամբ ու «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ առաջին անգամ մարզում բացառիկ հնարավորւթյուն է ստեղծվել թանգարանային նմուշները ուսումնասիրել, վերականգնել ու ամրակայել տեղում․ թանգարանի այս սենյակը վերանորոգվել, կահավորվել ու ապահովվել է անհրաժեշտ սարքավորումներով։

Շուտով հրավիրված համապատասխան մասնագետի կողմից նաև կվերապատրաստվեն թանգարանի աշխատակիցները՝ անհրաժեշտ աշխատանքները կատարելու համար»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Կարդացեք նաև

Back to top button