
Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են Չինաստանի կողմից պահանջարկի կրճատման մտավախությունների պատճառով, ցույց են տալիս առևտրի տվյալները:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,14%-ով՝ հասնելով 83,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը 0,11%-ով՝ կազմելով 79,62 դոլար։
Չինաստանը նավթի խոշորագույն ներկրողն է, ուստի ներդրողները գնահատում են երկրի տնտեսության վերջին տվյալները։ Հունիսին երկրում արդյունաբերական արտադրությունը տարեկան կտրվածքով աճել է 5,3%-ով, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 5% աճ։
Միևնույն ժամանակ, Չինաստանի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 4,7%-ով, իսկ եռամսյակային կտրվածքով աճի կանխատեսումը կկազմի 5,1%, այդ ցուցանիշն աճել է 0,7%-ով, ակնկալվում էր 1,1% աճ։
«Սպասվածից թույլ Չինաստանի աճի տվյալները հարցեր են առաջացնում, թե արդյոք շուկայի մասնակիցները չափազանց լավատե՞ս չեն երկրի նավթի պահանջարկի վերաբերյալ… Երրորդ պլենումում ավելի շատ խթանների հույսերը նույնպես մի փոքր մարել են», — Bloomberg-ին ասել է IG Asia Pte շուկայի մասնագետ Յիպ Ջուն Ռոնգը:
Միևնույն ժամանակ, չորեքշաբթի գիշերը Ամերիկյան նավթային ինստիտուտը (API) հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ նավթի պաշարների անկումը գնահատում է 4,44 մլն բարել։




