
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալի գոլը լավագույնն է ճանաչվել Եվրոպայի վերջին առաջնությունում, համապատասխան վարկանիշը տեղադրված է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կայքում։
Յամալի գոլն Իսպանիայի հավաքականին հնարավորություն էր տվել հավասարեցնել հաշիվը ֆրանսիացիների հետ կիսաեզրափակիչ խաղում, որն ավարտվեց իսպանացիների հաղթանակով (2:1): Ֆուտբոլիստը հարվածել էր տուգանային հրապարակից, գնդակը դիպել էր դարպասաձողին, ապա մտել դարպասը։
Վարկանիշը, որում ներկայացված է 10 գոլ, կազմել են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները։
Եվրոպայի առաջնությունը կայացել է հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մրցաշարի հաղթող է դարձել Իսպանիայի հավաքականը, որը եզրափակչում հաղթել էր Անգլիայի ընտրանուն (2:1):




