ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագիրը հնարավոր է․ Միլլեր

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագիրը հնարավոր է, ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Երկու կողմն էլ անհավատալի առաջընթաց են գրանցել, և նրանք երկար ճանապարհ են անցել: Այդ երկրների միջև խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի համար՝ խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար»,- ասել է Միլլերը:

«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից կատարել որոշ բարդ ընտրություններ և կոշտ փոխզիջումներ, և այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, շարունակել նրանց մղել լուծելու այդ վերջնական տարաձայնությունները և հասնել համաձայնության»,-ասել է խոսնակը:

Կարդացեք նաև

Back to top button