ԿարևորՀասարակություն

Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացուն իջեցրել են տանիքից

Հուլիսի 11-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է
ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և
հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ​

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության
փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։​

Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1992 թ․) իջեցրել են
տանիքից:

Կարդացեք նաև

Back to top button