ԿարևորՀասարակություն

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 2 անձ զոհվել է

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց»,-մանրամասնել է Նարեկ Սարգսյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button