
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհը Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման ավտոճանապարհն է, որի երկարությունը 32,5 կմ է։




