ԿարևորՀասարակություն

ՓԾ տնօրենի տեղակալը շրջայց է կատարել Սևանա լճի լողափերում

Հուլիսի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը շրջայց է կատարել Սևանա լճի 1-ին և 2-րդ հանրային լողափերում, տեղում հետևել է հերթապահություն իրականացնող փրկարարների աշխատանքին, ծանոթացել ծառայության նյութատեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին:

Ե. Կարապետյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել փրկարարներին, ինչպես նաև հորդորել՝ բարեխիղճ ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button