
Վարդավառի տոնի կապակցությամբ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցան մեքենաներն անցել են Հանրապետության հրապարակով և կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:





