ԿարևորՍպորտ

Նիդեռլանդների հավաքականը հաղթեց Թուրքիային

Եվրոպայի ֆուտբոլի 2024 թվականի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Բեռլինի Օլիմպիաշտադիոնում Նիդեռլանդների հավաքականը մրցեց Թուրքիայի դեմ և 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացեց թուրք պաշտպան Սամետ Ակայդինը՝ Արդա Գյուլերի փոխանցումից հետո գնդակն ուղարկելով հոլանդացիների դարպասը:

70-րդ րոպեին Նիդեռլանդների հավաքականի կազմում Ստեֆան դե Վրեյը խփեց պատասխան գնդակը, իսկ 6 րոպե անց Կոդի Գակպոն առաջ մղեց իր թիմին:

Այսպիսով, Նիդեռլանդների հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Անգլիայի հետ:

Կարդացեք նաև

Back to top button