
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատվածում հանդիպել է սահմանապահների հետ։ Վերջինները զեկուցել են, որ օրվա ընթացքում սահմանի խախտում և արտառոց դեպքեր չեն գրանցվել։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարության ընթացքին, զրուցել է շինարարների հետ։ Ճանապարհը շուտով պատրաստ կլինի, հայտնել է վարչապետը։




