
Չնայած մեր հարևան Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024 առաջնության երեկվա խաղում պարտվեց, սակայն հերթական ցնծությունը պարգևեց վրաց ժողովրդին։
Ամենուր՝ մայրաքաղաք Թբիլիսիի ու այլ քաղաքների մարզադաշտերում, այգիներում ու նաև սրճարանների էկրաններին ցուցադրվում էին ֆուտբոլային խաղերը, Վրաստանն ապրում էր ֆուտբոլով։
Ի վերջո, անկախ Վրաստանի պատմության մեջ վրացական հավաքականը հասավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն․ որն է վրացական ֆուտբոլի հաջողության գաղտնիքը։




