ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթել են ծայրահեղ աջերը

Մարի Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է BBC-ն։

«Ազգային միավորում» կուսակցությունը ստացել է ձայների 33,1%-ը, ձախակողմյան դաշինքը՝ 28%, իսկ Մակրոնի ճամբարը՝ 20,76%։ «Ես նպատակ ունեմ լինել բոլոր ֆրանսիացիների վարչապետը, եթե ֆրանսիացիները մեզ իրենց ձայները տան», — ասել է հաղթող կուսակցության 28-ամյա առաջնորդ Ջորդան Բարդելան:

Նախկինում ծայրահեղ աջերը երբեք չեն հաղթել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում:

Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին: 

Կարդացեք նաև

Back to top button