Փոքրիկ Յանան հիմա արդեն տատիկի ապահով գրկում է․ երբ մեծանա՝ կպատմեն, թե ինչպես է փրկվել ջրհեղեղից, երբ ընդամենը մի քանի օրական էր։ Փոքրիկն իր 2 քույրերի հետ Քարկոփ գյուղում է ապրում, հենց այն գյուղում, որը մայիսի 26-ին ամբողջովին կորցրել էր կապն արտաքին աշխարհի հետ։ Գյուղի բնակիչներն աղետից հետո կամաց–կամաց իրենց տներն են վերադառնում։ Ջրհեղեղից հետո հիմա էլ ոռոգման ջրի են սպասում, ասում են՝ այգիների կեսը ջուրը տարավ, մյուս կեսը՝ առանց ջրի, չորանում է։
մեկ րոպեից էլ քիչ




