
Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ է տարել Պորտուգալիայի նկատմամբ եւ F խմբում 4 միավորով գրավել է երրորդ տեղը՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ԵԱ-ի 1/8 եզրափակիչ։
Գոլերը խփել են Խվիչա Կվարացխելիան (2-րդ րոպե), Ժորժ Միկաուտաձեն (57-րդ րոպե, 11 մետրանոց)։





