ԿարևորՀասարակություն

Սարգիս Խանդանյանը և Սերբիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային հարցերի

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ առանձնահատուկ են Հայաստան-Սերբիա հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Սերբիան եվրոպական այն քիչ երկրներից է, ուր ՀՀ քաղաքացիները մեկնում են առանց մուտքի արտոնագրի պահանջի:

Կողմերը խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Նշվել է, որ Սերբիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանի հետ կձևավորվի բարեկամական խումբ:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ Սերբիան ու Հայաստանը բարեկամական երկրներ են և ունեն շատ նմանություններ: Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը կարևորել է երկկողմ համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Զրուցակիցներն արձանագրել են տնտեսական, անվտանգային, կրթական, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգային հարցերի: Կողմերը կարևորել են Հարավային Կովկասում և Բալկաններում հարատև խաղաղության հաստատումը:

Back to top button